Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ հինգշաբթի թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են լուսանկար, որն օգտագործվել է բրիտանական Reuters լրատվական գործակալության կողմից Թուրքիայի դեմ «շահարկումների» համար: Անկարայում դա գնահատվում են որպես «ընկալման խեղաթյուրման գործողություն». հաղորդում է Yeni Şafak- ը:
Իր հրապարակման մեջ բրիտանական գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիան և Ֆրանսիան հուլիսի 1-ից կթուլացնեն Covid-19 կորոնավիրուսով տարածման դեմ նախկինում սահմանված սահմանափակումները:
Ֆրանսիայի դեպքում Reuters-ը շեշտել է, որ մեղմացնող միջոցառումներից հետո զբոսաշրջիկները վերադարձել են Փարիզ:
Բայց Թուրքիայի վերաբերյալ զեկույցում կիրառվել է թղթի կոլեկցիոների լուսանկար` երկրում փակ խանութների առջև: Լուսանկարն անմիջապես քննադատվել է սոցիալական ցանցերում լրագրողների, լրատվամիջոցների և հասարակ թուրքերի կողմից, որոնք պնդում են, որ լոնդոնյան գործակալությունը զբաղվում է «մանիպուլյացիայով», և որ դա «ոչ մի ընդհանուր բան չունի Թուրքիայի ներկայիս իրավիճակի հետ»:
Թուրքական լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Էքրեմ Քըզըլթաշն ասել է, որ Reuters-ի քայլը «խախտում է լրագրողական սկզբունքները»: «Միջազգային լրատվական գործակալությունները պետք է պահպանեն օբյեկտիվության սկզբունքը»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից Իսմայիլ Սեսուրն այս ամսվա սկզբին քննադատել էր բրիտանական Financial Times-ին`Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի առաջնորդի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լուսանկարի համար: France-Presse-ի և Reuters-ի հրապարակած լուսանկարում Էրդողանը վեր է կենում տեղից՝ բարևելու Բայդենին, որը բռունցքով մոտեցել է նրան, ինչպես պահանջում են սանիտարահամաճարակային կանոնները: Անկարան դժգոհում է արևմտյան լրատվամիջոցների կողմից Թուրքիայի առաջնորդի՝ շատ անհարմար կեցվածքով լուսանկարի հետագա տարածման պատճառով։