կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 17:05
Մշակույթ

Սոս Սարգսյանի հեղինակությունը շահարկելու փաստն էժանագին է. Ղարաբաղցյան

Սոս Սարգսյանի հեղինակությունը շահարկելու փաստն էժանագին է. Ղարաբաղցյան

Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանն «էժանագին» է որակում անվանի դերասան, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի հեղինակությունը շահարկելու փաստը:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով մի շարք մշակութային հաստատությունների լուծարմանը կամ միավորմանը, ասել էր, թե Համազգային թատրոնի միակ առավելությունն այն է, որ այն կապված է Սոս Սարգսյանի հետ:

Ղարաբաղցյանը հիշում է` 1990-ականներին, երբ մշակութային կյանքն ակտիվ չէր, ծնվեց համազգային թատրոն ունենալու գաղափարը, ու իրենք` համազգայինականներով, ոգևորվել էին, որ Սոս Սարգսյանը պետք է դառնա այդ թատրոնի հիմնադիրը: Ասում է, որ մինչև վերջերս էլ գումարներ են հատկացրել թատրոնին` և՛ որպես Սոս Սարգսյանի հիմնած թատրոնի, և՛ որպես ընդհանուր բրենդի կրողի:

«Ծիծաղելի է փաստաթղթերի` դուրս սպրդելու փաստը: Չես հասկանում` ի՞նչ սկզբունքով են աշխատում: Հնարավոր է, որ վաղն էլ ավելի արժեքավոր փաստաթղթերի արտահոսք լինի, օրինակ` արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարություններից, և «անակնկալի» գանք»: Ինչ վերաբերում է մշակութային օջախ փակելուն, ապա դա ողջունելի չէ: Կոնկրետ Համազգային թատրոնը լուրջ ու կայացած, կենսագրություն ունեցող թատրոն է, ու ես չեմ ուզում անցյալով խոսել թատրոնի մասին: Տեսակետ կա անգամ, որ Համազգայինը Սոս Սարգսյանի անվան թատրոն է, այսինքն` նրանք ոչ թե Համազգայինն  են փակում, այլ Սոս Սարգսյանի թատրոնը, մարդու, որը մշակութային հսկաներից է եղել, համաշխարհային ճանաչման դերասան, ու այժմ այդ թատրոնի փակելն ուղղակի զավեշտ է»,- ընդգծում է Սպարտակ Ղարաբաղցյանը: