|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին, ով, ունենալով համեստ վաստակ, իր պարտքն է համարել վերջին երեք տասնամյակների ընթացքում տարին երկու անգամ պարտադիր այցելել Հայրենիք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Եվ հերթականը, ինչպես ինքն է ասում, չէր կարող հետաձգել
Նա նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն եզակի նվիրատուներից է, որ 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին։
Լևոնի նվիրումը բոլոր ժամանակների հայի համար, կարծում եմ, բնութագրական է, քանի որ Հայրենիքին ծառայելիս ո՛չ տարածական հեռավորությունը և ո՛չ էլ ունեցած կարողության չափը չեն կարող սահմանափակող գործոններ լինել:
Որպես Արցախի իշխանությունների գնահատանքի դրսևորում՝ 2019թ.-ին Լևոն Քիրաջյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով»: