Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը որոշել է հայրենիքին օգնել նկարելով։ Նա 12 կտավ է վաճառել և հասույթը՝ 33 հազար դոլարը, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Բոլոր նկարներս պատրաստ եմ տալ, միայն թե մի բանով կարողանամ օգտակար լինել իմ երկրին։ Ցուցահանդեսը կազմակերպել ենք 4 օրում, հրավիրել էինք համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին», - «Հայերն այսօրի» հետ զրույցում պատմել է նկարիչը։
Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ ակցիան ազդակ կարող է լինել մյուս նկարիչների, արվեստագետների համար, որպեսզի հնարավորինս կարողանան աջակցել Հայաստանին և Արցախին։
«Պիտի գնանք սահման՝ մտքով, փողով, ֆիզիկապես։ Եթե հիմա հաղթանակած դուրս եկանք, հաղթանակած կլինենք ամբողջ տարածաշրջանում և մեզ հետ ուժի դիրքերից այլևս ոչ ոք չի համարձակվի խոսել», - ասել է Աղաբաբյանը։
Գեղանկարիչը համոզված է՝ նախաձեռնությունը շարունակվելու է։ Որոշել են հետագայում կրկին ցուցահանդեսներ կազմակերպել և հասույթը փոխանցել հիմնադրամին։