|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքն իր ուժերը հավաքում է Սև և Բալթիկ ծովերում: Այդ մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ նրա՝ դա պայմանավորված է Ռուսաստանի ակտիվության աճով: Ստոլտենբերգը նաև կոչ է արել ավելացնել ՆԱՏՕ-ի՝ պաշտպանության և կանխարգելման ծախսերը:
«Միայն վերջին երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք նավ եղել է Սև ծովում: Այդ թվում՝ վարժանքներ են անցկացվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Դաշինքի առաջնորդը Ուկրաինային անվանել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից: