կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-21 13:57
Տարածաշրջան

Բաքուն ու Անկարան ուսումնասիրում են Ադրբեջանում ԱԹՍ արտադրություն կազմակերպելու հնարավորությունը

Բաքուն ու Անկարան ուսումնասիրում են Ադրբեջանում ԱԹՍ արտադրություն կազմակերպելու հնարավորությունը

Բաքուն և Անկարան գնահատում են Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու հնարավորությունները: Այդ մասին լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Իսմայիլ Դեմիրը:

«Քանի որ մենք Ադրբեջանի մասին ասում ենք «մեկ ազգ, երկու պետություն», ապա մենք պետք է գործենք նույն սկզբունքով: Այս տեսանկյունից՝ առկա հնարավորությունները կրկնօրինակելու փոխարեն, ցանկացած տեսակի ներդրումներ պետք է ուղղվեն միմյանց լրացնող հնարավորություններին», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտելու են «լրացնել և ուժեղացնել միմյանց հարձակողական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության մեջ»:

«Եկեք օրինակ վերցնենք մի անօդաչու թռչող սարքերը: Որքա՞ն արդյունավետ կլինի այնտեղ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան ստեղծելը, մենք դա անե՞նք, թե՞ այնտեղ պետք է արտադրական այլ մոդել կառուցենք: Կարծում ենք, որ երկու երկրները միասին կաշխատեն միմյանց լրացնող և ամրապնդող եղանակով: Պաշտպանական արդյունաբերությունը նշանակալի ռեսուրսներ պահանջող ոլորտ է է: Մենք պետք է շատ արդյունավետ օգտագործենք մեր ռեսուրսները: Կրկնվելու փոխարեն՝ մեր ներդրումները պետք է նպաստեն երկու երկրների զարգացմանը», - ասել է Դեմիրը: