կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 14:23
Աշխարհ

Անկարան ուսումնասիրում Է ռուսական կործանիչների մատակարարման՝ Մոսկվայի առաջարկը

Անկարան ուսումնասիրում Է ռուսական կործանիչների մատակարարման՝ Մոսկվայի առաջարկը

Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրին հղումով:

«Մենք ունենք ռուսական կողմի առաջարկությունը և գնահատում ենք այն՝  ֆինանսական, տեխնիկական և ռազմավարական տեսանկյուններից: Այժմ խոսքը չի վերաբերում առաջարկությանը պատասխան տալուն: Անհրաժեշտ Է կատարել ընդգրկուն և ամփոփ վերլուծություն»,- NTV հեռուստաալիքի եթերում ասել Է Դեմիրն ու հավելել՝ Թուրքիայում շարունակվում Է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ծավալման գործընթացը:

Հոկտեմբերի 25-ին Daily Sabah թուրքական թերթը տեղեկացրել էր, որ Անկարան և Մոսկվան մոտ են 36 հատ Սու-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կողմերը նաև կարող են համաձայնության գալ այն բանի շուրջ, որ Թուրքիան ապագայում սկսի որոշ բաղադրատարրեր արտադրել ռուսական ինքնաթիռների համար: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, որ Սու-35 և Սու-57 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցի շուրջ խորհրդատվություններ ընթանում են, բայց պարտավորագրերի կնքում առայժմ չի նախատեսվում:

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել էր այն հաղորդումները, թե Անկարան կգնի Սու-35 ռուսական կործանիչներ: Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: