կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-05 11:10
Աշխարհ

Անկարան և Բաքուն կօգնե՞ն ԵՄ-ին Ռուսաստանից էներգետիկ անկախություն ձեռք բերելու հարցում

Անկարան և Բաքուն կօգնե՞ն ԵՄ-ին Ռուսաստանից էներգետիկ անկախություն ձեռք բերելու հարցում

Ավարտվեց  Թուրքմենստանի նախագահի երկօրյա այցը Թուրքիա: Թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթաքում Բերդիմուհամեդովը քննարկել է էներգետիկ ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` թուրքմենական գազը Թուրքիայի տարածքով ԵՄ հասցնելու վերաբերյալ: Անկարան հույս ունի մեծացնել իր տարանցիկ նշանակությունը Եվրոպայի էներգամատակարարման հարցում, իսկ առանց թուրքմենական ածխաջրածինների չի հաջողվի դա անել. գրում է Независимая газета-ն:

 

«Թուրքմենստանը հիմնական երկրներից մեկն է Կենտրոնական Ասիայից գազը եվրոպական շուկա հասցնելու համար»,- հայտարարել է նախագահ Էրդողանը՝ Անկարայում Բերդիմուհամեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նա նշել է, որ Թուրքմենստանը ջանում է օգտագործել իր գազը Եվրոպա հասցնելու հնարավորությունները: Էրդողանը հիշեցրել է, որ տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Թուրքիան, պարբերաբար հանդիպում են համատեղ նախագծեր քննարկելու համար:

 

«Եվրոպայի համար Ռուսաստանից էներգետիկ անկախության ապահովման հարցը բավական դժվար կլինի լուծել առանց թուրքմենական գազի: Օրերս ԵՄ-ի կողմից ներկայացված էներգետիկ նախագծում գազի մատակարարների թվում նշվում են Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Եվ եթե Բաքվի հետ ԵՄ-ն վաղուց է աշխատում, ապա Աշգաբադի հետ դեռ պետք է համաձայնության գա: Իսկ Թուրքիան, փորձագետների կարծիքով,  տարածաշրջանում բավարար կշիռ, ինչպես նաև «գազային դաշինքի» բոլոր մասնակիցների հետ լավ հարաբերություններ ունենալով, կարող է միջնորդ դառնալ Աշգաբադի և Բաքվի հետ Բրյուսելի բանակցություններում»,- ասել է Էրդողանը: