կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 18:11
Հասարակություն

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին ՄԻԵԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին ՄԻԵԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն լիազորությունների իրականացման ընթացքում եւ ընգծելով երկու ինստիտուտների միջեւ սերտ համագործակցության հանգամանքն ու դրա կարեւորությունը, այս մասին տեղեկացնում է ՍԴ ֆեյսբուքյան էջը։

Ի պատասխան նշվածի, պարոն Սպանոն եւս կարեւորել է երկու դատարանների միջեւ համագործակցության հետագա խթանումը մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ ուղղված մարդու իրավունքների դատական պաշտպանության առավել բարձր մակարդակի չափանիշների հաստատմանը, ընգծել երկու դատարանների միջեւ վերջին ժամանակներում հարաբերությունների բարձր մակարդակը եւ վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ապահովելու երկու ինստիտուտների միջեւ գերազանց հարաբերությունների պահպանումը: