կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-18 13:05
Քաղաքական

«Հայաստան» դաշինք՝ 28,7%, ՔՊ՝ 25,2%, «Պատիվ ունեմ»՝ 10,8%. «Gellup»–ի վերջնական հարցումների արդյունքները հայտնի են

«Հայաստան» դաշինք՝ 28,7%, ՔՊ՝ 25,2%, «Պատիվ ունեմ»՝ 10,8%. «Gellup»–ի վերջնական հարցումների արդյունքները հայտնի են

«GALLUP International Association» կազմակերպությունը ներկայացրել է «Խաղադրույքները կատարված են» անունով վերջին հարցումների արդյունքները։

Այսպես՝ հարցվածների 51.1 տոկոսը մասնակցելու է ընտրություններին, «ավելի շուտ մասնակցելու եմ» ասել է 11.4 տոկոսը, «ավելի շուտ չեմ մասնակցելու» 13.8 տոկոսը, միանշանակ չի մասնակցի 22.9 տոկոսը։

Հարցվածների 28.7 տոկոսը կքվեարկի «Հայաստան» դաշինքի օգտին, 25.2 տոկոսը՝ ՔՊ–ի, 10.8 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 5.4-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5.2-ը՝ «Լուսավոր Հայաստանի»։

Իշխող ՔՊ–ն առաջատար է գյուղերում՝ 32.9 տոկոս՝ «Հայաստան» դաշինքի 18.2 տոկոսի դիմաց։

Մարզային քաղաքներում «Հայաստան» դաշինքը առաջատար է՝ 34 տոկոս՝ ՔՊ–ի 26.1 տոկոսի դիմաց։

Իսկ Երևանում «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների 35.2 տոկոսը, ՔՊ–ի օգտին՝ 16.4 տոկոսը։