Միասին կարող ենք
կարևոր
451 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-08 15:14
Քաղաքական

Վերջին հարցման արդյունքը 10 օր առաջ ենք ստացել. GELLUP-ի հարցումը խեղաթյուրված է. Իշխան Սաղաթելյան

«Ընտրություններին մասնակցում են մի քանի խոշոր դաշինքներ, առնվազը 2 և ավել։ Գտնում ենք, որ այն թիմերը, որոնք ձևավորվել են, բավականին արդյունավետ ֆորմատ է այս իշխանության վերարտադրություը կախելու համար»,-««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշները» նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով «GALLUP International Association»-ի վերջին ուսումնասիրություններին, որով «Հայաստան» դաշինքին ցածր տոկոսներ էր ներկայացվել՝  Իշխան Սաղաթելյանն ասաց, որ 2021 թվականին և դրանից հետո էլ այդ ընկերության կանխատեսումները սխալ են  եղել։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ վերջին ամիսների ընթացքում  մենք պարբերաբար իրականացնում ենք հարցումներիսկ վերջին հարցումն ունեցել ենք 10 օր առաջ, որոնք իրականացնում ենք մեր աշխատանքները պլանավորելու համար,  և այն, ինչ հրապարակել է GALLUP-ը, դրանց հետ բացարձակ կապ չունի և դրանք խեղաթյուրված արդյունքներ են». ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պնդելով, ոչ բոլոր թվերը, որոնք հրապարակված են «Հայաստան»դաշինքի կամ ՔՊ-ի վերաբերյալ իրականության հետ ոչ մի կապ չունեն, իսկ միասնական ընդդիմության վարկանիշը կրկնակի ավել է քան գործող վարչախմբինը։

«Պարբերաբար՝ 10 օրը մեկ, «Հայաստան» դաշինքի վերաբերյալ թիվ են հրապարակում, հետո մի քանի հոգի հելնում այդ թիվը քննարկում են, որը իրականության հետ կապ չունի»,-նշեց նա։

Իշխան Սաաղթելյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վարքագծին․ «Տեսնելով իշխանության գլխին գտնվող անձի նոպաները, առավոտերեկո ուղերձները, հասկանում ենք, որ այս մարդը կորցնում է կառավարումը. քաղաքականությունն ուզում է վերածել խուժան, փողոցային գործընթացի: Նրա բառապաշարը, պահվածքը վկայում է այն վախերի մասին, որն այսօր գոյություն ունի․ այն, որ այդ ջղաձգումների, հիստերիայի արդյունքում ուժայիններին ապօրինի տարբեր հրահանգներ է տալու, ակնհայտ է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։