կարևոր
4213 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-15 11:47
Քաղաքական

«Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը նոր պատգամավորներ ունեն

Ազգային ժողովի այսօրվա նիստում երեք նոր պատգամավորներ երդվեցին: Մանդատները վերցրեցին «Պատիվ ունեմ» դաշինքից Մարտուն Գրիգորյանը, «Հայաստան» դաշինքից ՀՅԴ-ականներ Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը։

Նշենք, որ ՀՅԴ-ն այս պահին ԱԺ-ում ունի 12 պատգամավոր՝ «Հայաստան» դաշինքի կազմում. դա Հայաստանի Հանրապետության վերանկախացման 30-ամյա պատմության ընթացքում ԱԺ-ում ներկայացվածության տեսակետից համարվում է երկրորդը: ՀՅԴ-ն ամենաշատ մանդատներն ունեցել է 4-րդ գումարման ԱԺ-ում (2007-2012)՝ 16 պատգամավորներ:

Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատից հրաժարվել էին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանն ու Մխիթար Զաքարյանը։