|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Մետաքսի ճանապարհը ոչ մեկին հանգիստ չի տալիս․ Չինաստանից մինչև Հունաստան բոլորն ասում են, որ իրենք են Մետաքսե ճանապարհը»,- Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Բայց ով որ ավելի մեծ համոզմունքով է ասում, նրա մոտով ավելի շատ են անցնում։ Ենթադրում եմ, որ աշխարհագրական առումով մենք այդ ճանապարհին պետք է լինենք։ Ուրեմն՝ մերն է։ Ուրեմն պետք է համապատասխան բրենդավորումն անենք, դրա վրա ամեն ինչ կառուցենք։ Ընդհանրապես, նման կարգի լեգենդների վրա հաջողվում է տուրիզմ կառուցել, և հաջողում է նա, ով կարողանում է ճիշտ կառուցել ու ճիշտ մատուցել»,- նշեց նախագահ Քոչարյանը։
«Չեմ էլ ուզում ապացուցել՝ Մետաքսե ճանապարհն այստեղո՞վ է անցել, թե՞ ոչ։ Բոլորը հավատում են դրան, ուրեմն այդպես է։ Սա է տուրիզմի բիզնեսը», - եզրափակեց նախագահը։