Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առհասարակ այս իշխանությունների կադրային քաղաքականությունը, ինչպես և իրենց կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը մեկ նպատակի է ծառայում․ պետական իստիտուտների կազմաքանդում, պետության հեղինակազրկում, քաոս, պետության հիմքերի քայքայում։ Չափանիշներ չեն մնացել, կարմիր գծեր չեն մնացել։ Սրանք դիտավորյալ և ծրագրավորված կազմաքանդում են պետականությունը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Վահան Կոստանյանի՝ ԱԳ փոխնախարար նշանակվելուն։
«Խոցված ինքնիշխանություն, կազմալուծված բանակ, հուսահատ հասարակություն, ներազգային պառակտում, տոտալ անորոշություն, ցեղասպանության սպառնալիք․․․ ոչ մի պատահական բան։ Սա ծրագրային քաղաքականություն է․ պետականության հիմքերի ոչնչացման քաղաքականություն։
Արտաքին աշխարհում, արտաքին քաղաքականության մեջ այսքան խնդիրներ ունեցող երկրում՝ այսպիսի նշանակում, էլ զարմանալ չի լինում․․․ Սա միայն սնանկ կադրային բանկի մասին չէ, պետական պատասխանատվության բացակայության, նաև պարտադրված-թելադրված նշանակման մասին է․․․ Կամաց-կամաց մոտենում ենք failed state վիճակին։
Մեր օրակարգերն այստեղ՝ Հայաստանում չեն հստականում, այնքան ակնհայտ է․․․Թուլացնել Հայաստանի իմունիտետը․․․»,- ասաց նա՝ ավելացնելով որ նորանշանակ փոխնախարարը ոչինչ չի անի երկրի համար․ «Նրան բան անելու համար չեն նշանակել․․․։ Նախ, որովհետև Հայաստանում խորացող բռնատիրական ռեժիմում մեկ մարդ է որոշումներ կայացնում, այն էլ՝ թելադրված, թուրք-ադրբեջանականին համահունչ։
Եվ, ամենակարևորը՝ արժեքային համակարգի խնդիր է։ Սա այն տեսակն է, քպ-ական խորը համոզումներով տեսակը, որին Արցախի ճակատագիրը չի հուզում։ Անկեղծորեն և տհասաբար արդեն մի անգամ խոստովանել է։ Սա ինձ համար ազգային շահերին դավաճանական մոտեցում է։ Սա հատուկ սելեկցիայի արդյունք է, և հիմա նրանք վերնախավում են։ Կա նաև այս երիտասարդի հետ կապված բարոյական կողմը, կառավարության որոշումով տարկետման իրավունք էր ստացել, կարծեմ մի երեք տարի առաջ։ Իսկ տարկետման իրավունք կարող են ստանալ միայն գիտության և կրթության մեջ նշանակալի ներդրումներ ունեցող անձինք։ Եվ ինչ՝ ո՞ւր են սրա նվաճումները։ Ինձ համար ընդամենը ծառայությունից ճողոպրած մեկն է»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով արդեն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի նշանակմանը` ՀՅԴ-ական գործիրը նշեց, որ այս նշանակումն էլ նույն տրամաբանությամբ է․ «Ոչ մի պատահական բան։ Պետությունը խաղալիք է սրանց համար։ Հիշում եմ ԱԺ-ում, թե ինչ բարձրագոչ մտքեր էր հայտնում նվիրումի, ծառայության, պատասխանատվության ու էլի մեծ-մեծ բաների մասին։ Սա էլ նշանավորվեց 7 ամսում ինքնապարգևատրումների շռնդալից հետագծով ու թռավ՝ առանց հաշվետվության, պատասխանատվության։ Սա պետականության վրա թքել է նշանակում։ Վաղուց չեմ զարմանում․․․Այս պարտությունների շղթայում ոչ մի պատահական բան չկա․․․»,- նշեց նա։
Անդրադառնալով ողբերգական հրդեհի գործով մեղադրվողներին` պատգամավորը ուղղեց մեզ՝ նշելով․ «Ճիշտ ձևակերպեցիք՝ մեղավորներ նշանակել, ինչպես վարվում է անցնող չորս տարիների ընթացքում մեր ողբերգությունների պատասխանատուն և գեներատորը։ Հասարակությունը հանդուրժում է, սրանք դառնում են անսանձ կործանիչներ։
Երկրում արժեզրկվել է ամեն բան, կա երկիրը ծրագրավորված կազմաքանդելու հանձնառություն և ցավոք այդ ընթացքում են, դեռ հաջողում են․․․»,- ավելացրեց պատգամավորը։
Լ․Ա․