| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ պետքարոտւղարության տարեկան զեկույցն արդեն հրապարկվել է: 2013 թվականի տվյալներով` Հայաստանը շարունակել է մնալ առաջին խմբում, այսինքն` դրական է գնահտվել պետության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի քայլերը:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր է թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար, մասնավորապես կանանց և տղամարդկանց հարկադիր աշխատանքի և սեռական թրաֆիքինգի մասով. ահագնացող խնդիր է կանանց և երեխաների սեռական ու աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում:
Հայ կանայք և աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում երկրի ներսում, Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: Հայ տղամարդիկ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում: Հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից:
Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները:
Թեև վերոնշյալ խնդրին, զեկույցում նշվում է նաև, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: 2013թ. հակաթրաֆիքինգային քաղաքականությանը, օրենսդրությանն ու պրակտիկային առնչվող հարցերում առկա բացերի մեղմմանն ուղղված աշխատանքներում բարելավվել է համակարգումն ու համագործակցությունը կառավարության բոլոր ճյուղերի միջև: