|
Փոխարժեքներ
31 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
«Հրապարակ» թերթը գրել է.
Հոկտեմբերի 23-ին հաստատվել է Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային նոր թունելի կառուցման ծրագիրը, նախագծային աշխատանքներն ավարտված են։ Վրաստան ուղեւորափոխադրումներ կատարող հայ վարորդներն ասում են, որ մինչ Հայաստանում տարիներով քննարկվում է Դիլիջան-Սեւան նոր թունելի կառուցման ծրագիրը, հարեւան Վրաստանում՝ Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին կարճ ժամկետում 18 նոր թունել է գործարկվել։ Դիլիջան-Սեւան թունելում կիսախավար է, իսկ Բաթումիի ճանապարհի թունելներում այնքան լուսավոր է, որ մեքենաները դրանցում գտնվելիս անջատում են լուսարձակները։