|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուսաստանի դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցներն անընդունելի են. ըստ РБК-ի՝ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ տեսազրույցի ժամանակ։
«Ի վերջո, կոշտ պատժամիջոցները կարող են վնասել երկու կողմերին և էլ ավելի բարդացնել իրավիճակն ու սրել հակասությունները»,- ասել է Վան Ին:
Չինաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ եվրոպական պատժամիջոցները վնասում են նաև այլ երկրների, որոնք հակամարտության կողմ չեն։ «Չի կարելի առաջնորդվել աշխարհը պառակտող մեթոդներով»,- ամփոփել է Վան Ին: