կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-30 12:11
Աշխարհ

Եթե Վաշինգտոնը դեռ մտածում է, որ Պեկինն ինչ-որ կերպ կնահանջի, սխալվում է. Չինաստանն ու ԱՄՆ-ը վերսկսում են առևտրային բանակցությունները

Եթե Վաշինգտոնը դեռ մտածում է, որ Պեկինն ինչ-որ կերպ կնահանջի, սխալվում է. Չինաստանն ու ԱՄՆ-ը վերսկսում են առևտրային բանակցությունները

Չինաստանը և ԱՄՆ-ն այսօր`հուլիսի 30-ին, Շանհայում վերսկսում են առևտրային հարցերով բանակցությունները. գրում է Xinhua լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի տվյալներով` տեղի կունենա խորհրդակցությունների 12-րդ փուլը, որը կտևի երկու օր:

Հանդիպման առթիվ հայտարարությամբ են հանդես եկել չինացիները: Նրանք, մասնավորապես, նշել են. «Եթե Վաշինգտոնը դեռ մտածում է, որ Պեկինն ինչ-որ կերպ կնահանջի և ինքնիշխանության ու իր հետ կապված այլ հարցերի արդյունքում փոխզիջման կգնա՝ հանուն համաձայնության ձեռք բերման, ապա նման գործարքը շահավետ չէ: Չինաստանը միշտ կգտնի ցանկացած ճնշմանը դիմակայելու միջոց»:

Գործակալությունը հավելում է նաև, որ խորհրդակցություններին ԱՄՆ-ի կողմից կմասնակցեն ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ֆինանսների նախարար Սթիվեն Մունչինը: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա պատվիրակությունը կղեկավարի Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն:

Հիշեցնենք, որ առևտրային հարցերով բանակցությունների վերսկսման մասին համաձայնությունը երկու երկրների միջև ձեռք էր բերվել հունիսին` Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի միջև G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում: Սակայն, նախորդ` մայիսին նախատեսված, բայց ձախողված բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահը բարձրացրել էր Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը: