Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քվեարկության ընթացքում Բունդեսթագը մերժել է Կանաչների կուսակցության նախագիծը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը վերանայելու և «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու մասին:
Քննարկման ներկայացված փաստաթուղթը կոչվում էր «Ռուսաստանի վերաբերյալ քաղաքականության ճշգրտում. հետևողականորեն պաշտպանելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և եվրոպական խաղաղության կարգը»: Նախագծի կետերի թվում էր կոչը` հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունից:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը կշարունակի սահմանափակող միջոցներ ձեռնարկել անհատների և ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի իրականացման մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ակտիվորեն պնդում է, որ Գերմանիան հրաժարվի ռուսական գազատարից, քանի որ ցանկանում է սեփական գազը վաճառել Գերմանիային։ Սակայն շաբաթներ առաջ Բայդենը հայտարարել է, որ գազատարի դեմ կիրառված քայլերն անիմաստ են դառնում, քանի որ գազատարն արդեն կյանքի է կոչվել։