Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Deutsche Welle-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ Օզդեմիրը թեմային անդրադարձել է DW TV-ի «Conflict Zone» հաղորդման ընթացքում: Նա նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունն ընդունի, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում 100 հազարավոր հայերի սպանությունը հենց ցեղասպանություն է եղել:
«Հունիսի 2-ին՝ 100 տարի շարունակ Հայոց ցեղասպանությունը ժխտելուց հետո, Գերմանիայի դաշնային խորհրդարանը որոշում պիտի կայացնի այն մասին, որ դա ցեղասպանություն է եղել, և Գերմանիան էլ, որպես Օսմանյան կայսրության դաշնակից, նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում դրա համար»,- ասել է պատգամավորը:
Օզդեմիրը նշել է նաև, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը մշակվել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ համատեղ:
Նշենք, որ անցյալ տարի ևս Բունդեսթագի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձև, որի ընդունմանը խոչնդոտել էին Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատական (SPD) կուսակցությունների խորհրդարանական խմբերը:
Հիշեցնենք նաև, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրենց ելույթներում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: