|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կապիտուլյանտ, թշնամու առջեւ կքած իշխանությունը, ինչպես խոստացել էր, սկսում է բուհերը վաճառելու գործընթաց։ Դավաճաններն օտարում են Երեւանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող 6֊րդ մասնաշենքը, որը հայտնի է Սև շենք անվամբ։
Պետական գույքի կառավարման կոմիտեն, ըստ Yerkir.am-ի, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ին հայտնել է․
«Ներկայումս առկա է համապատասխան ներդրումային ծրագրի համաձայն նշված գույքը ձեռք բերելու առաջարկ եւ գույքն օտարման ներկայացնելու հարցը գտնվում է քննարկման փուլում շահագրգիռ մարմինների հետ, որի ավարտից հետո միայն կհստակեցվի գույքի օտարման նպատակահարմարություն»։
Հիշեցնենք՝ նշված մասնաշենքը պատմական նշանակության հուշարձան է, այստեղ է գործել Երևանի պետական համալսարանը՝ 1920֊ական թվականներին, Ալեքսանդրապոլից Երևան տեղափոխվելուց հետո։
Ներկայումս այստեղ են գործում ԵՊՀ պատմության, աստվածաբանության և տնտեսագիտության ֆակուլտետները։