Հանրային լայն շրջանակների կողմից շարունակվում են առաջարկություններ ներկայացվել «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի վերաբերյալ: Կենտրոնական նախընտրական շտաբում աշխատանքային խմբի համակարգողներ Արփինե Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանն ամփոփել են մինչ այսօր ստացված առաջարկությունների փաթեթը:
Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը նշել է, որ առաջիկայում դաշինքը ծրագրային մի քանի ուղղությունների վերաբերյալ կներկայացնի ռազմավարական մոտեցումները: