Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամփոփվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի աշխատանքները: Նշվում է, որ ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի՝ կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների: COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։
Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով ևս մեկ սոմատիկ բաժանմունք։
Մինչ օրս կենտրոնը սպասարկել է շուրջ 1752 պացիենտի, որոնցից 1185-ը բուժօգնություն է ստացել թերապևտիկ, իսկ 567-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Հնարավոր չի եղել փրկել 142 քաղաքացու կյանք:
Ամփոփման մեջ նշվում է նաև, որ վերակենդանացման մահճակալների թվով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը խոշորագույններից է` 58 ռեանիմացիոն մահճակալով:
Վերոնշյալներից զատ՝ կառուցվել է թթվածնային երկու հզոր կայան և ավտոնոմ էլեկտրամատակարարման համակարգեր: Ինչպես նաև զրոյից ստեղծվել է շուրջ 300 նոր աշխատատեղ: