Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հետ կապված դեռեւս թեժ քննարկումներ են ընթանում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների միջեւ: Բանն այն է, որ կան պատգամավորներ, որոնք այս ժամանակահատվածում շատ ակտիվորեն աշխատել են իշխանությունների համար, ամեն հարցում պայքարել են նրանց համար, բայց նախընտրական ցուցակի, կարելի է ասել, ոչ անցողիկ տեղերում են հայտնվել:
Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Քրիստինե Պողոսյանի ցուցակի ոչ անցողիկ համարներում լինելու հարցը: Պատգամավոր Պողոսյանը ընտրական ցուցակի 60-րդ համարն է, իսկ Զեյնալյանը՝ 67-րդ համարը: Իմքայլականներից շատերի համար անհասկանալի է, հատկապես Զեյնալյանին ոչ անցողիկ տեղում ներառելու փաստը այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լարված էր ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, Զեյնալյանին էր միայն վստահում առողջապահության ոլորտը, իսկ կորոնավիրուսի ժամանակ նրան հատուկ Փաշինյանն էր հրավիրել կորոնավիրուսի թեմայով հանձնաժողովի բոլոր նիստերին:
Իսկ ինչ վերաբերում է Քրիստինե Պողոսյանին, ապա վերջինս 44-օրյա պատերազմից հետո դարձել է լռակյաց, մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ այս նախընտրական թեժ օրերին անգամ չի շրջում իր թիմի հետ, երբ մինչեւ այս Պողոսյանը համարվում էր Փաշինյանին «պաշտպանողներից» գլխավորը: Ի դեպ, Նարեկ Զեյնալյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմակիցն է համարվում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։