Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչու՞ են մարդիկ ամուսնանում: Մեծահասակները ոչ միշտ գիտեն այդ հարցի պատասխանը: Այ երեխաները գիտեն բոլոր, այդ թվում` այս հարցի պատասխանը: Adme.ru-ն «Ինչու են ամուսնանում մեծահասակները» հարցը տվել է 6-11 տարեկան երեխաներին:
Որպեսզի երեխաներ ունենան եւ չձանձրանան: Յարոսլավ, 9 տարեկան
Նրանք սեր են ուզում եւ ցանկանում են հոգ տանել սիրելի մարդկանց մասին: Կոստյա, 7 տարեկան
Որպեսզի շարունակեն մարդկային ցեղը: Սերգեյ, 6 տարեկան
Ամուսնանում են, երբ սիրում են իրար: Ամուսնանում են, որպեսզի սիրեն իրար, երեխաներ ունենան, իրար կողքի լինեն: Ադել, 9 տարեկան
Որպեսզի ավելի հեշտ ապրեն: Արթուր, 8 տարեկան
Որպեսզի ամուսինը պահի երեխաներին: Ռոմա, 8 տարեկան
Ես ավելի լավ է` անեկդոտ պատմեմ: Ամուսինը մոտենում է կնոջը եւ ասում. «Սիրելիս, ես չեմ ուզում, որ դու աղբը տանես թափելու, հատակը լվանաս, արի երեխաներ ունենանք»: Եւ երեխաները լվանում են հատակը, թափում աղբը, հաց գնում: Ահա եւ վերջ: Վալերիա, 8 տարեկան
Հենց այնպես. bազմանում են, փրկվում են միայնությունից, oգնում միմյանց: Վոլոդյա, 11տարեկան