կարևոր
1501 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-05 09:44
Հասարակություն

Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, մարդիկ հույս են ուզում. Ռուբեն Մելիքյան

Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, մարդիկ հույս են ուզում. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից։ Մարդիկ հոգնել են կաբինետային ոչնչությունների՝ ոչինչ չասող բառակույտերից։ Մարդիկ հոգնել են հայի համազգեստ հագած չհայերից։ Մարդիկ հոգնել են ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժիններից։

Մարդիկ հոգնել են ու զզվել են։ Մարդիկ հույս են ուզում։

Ընդամենը պետք է մարդկանց մոտ ձևավորել համոզմունք, որ հենց սա՛ է իրենց տենչած հույսը։ Ու դրա թիվ մեկ գրավականը անկեղծությունն է։ Ու դրա թիվ երկու գրավականը անձնական շահի ստորադասումն է։ Ու դրա թիվ երեք գրավականը հաստատակամությունն է։

Աստված օգնական»։