կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 20:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, տղա ե՞ս՝ քո որդուն հերություն արա․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Մեր երկրում պտտվում է պարտության, ամոթի և խայտառակության ուրվականը, պարզվում է՝ այդ ուրվականը նաև հարբած է՝ այսօր ընկել է Հայաստանի գյուղերը, կրկին ջղաձգվում է, կրկին զառանցում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Եղեգնաձորի ընտրողների հետ հանդիպմանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Նա առաջարկեց պայամնավորվել, որ հունիսի 20-ին փակելու ենք պարտության այդ էջը և այս Քաջ Նազարին ուղարկելու ենք պատմության աղբանոց։

«Այս մարդը շարունակում է մեր ժողովրդին վախեցնել պատերազմով, հաճախ իր զիջումները, նաև այս օրերին իր զիջումները հիմնավորում է նոր պատերազմ չլինելով, ասում է՝ որպեսզի նոր պատերազմ չլինի, պետք է նոր տարածքներ տանք։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ որքան զիջումներ անենք, այդ զիջումները ավելի են շատանալու։ Այս զիջումների առաջը միայն կարող է առնել հզոր բանակը, միայն այն մարդիկ, որոնք կարող են դիմագրավել մեր պետականությանը սպառնացող վտանգներին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Փաշինյանն ասում է՝ եթե գան այլ ուժեր, բերելու են պատերազմ, այնինչ «Հայաստան» դաշինքի թիմը լավ գիտի պատերազմի դառնությունը․ Ռոբերտ Քոչարյանը անցել է պատերազմի ողջ թոհուբոհով, կորցրել է ընկերներ, մարտական ընկերներ, հարազատներ, «Վերածնվող Հայաստանի» թիմը ականտեսն է, որ թշնամին այս օրերին կրկին կանգնած է սահմանին, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը առաջին պատերազմին մասնակցել է, նույնիսկ ունեցել է Շուշիի առանձնակի գումարտակը, վերջին պատերազմին ունեցել է 55 զոհ, կորցրել  ընկերների։

«Մենք գիտենք՝ ինչ է կորուստը, բայց այս սրիկաները չգիտեն, մեր երկիրը բերել, հասցրել են անդունդի եզրին․ պետք է հեռացնենք սրանց՝ ուրիշ տարբերակ չկա»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ այսօր հողատուն դիմել է Ալիևին, ասել է՝ պատրաստ եմ իմ որդուն հանձնել մնացած գերիների դիմաց։

«Այս մարդը շարունակում է իր կապիկությունները․ արա՛, տղա ե՞ս՝ քո որդուն հերություն արա, ու էդ երեխեքին մի խառնիր այս քաղաքականությանը։ Մենք գիտենք, որ դու հանուն քո աթոռի քո կնոջն է՛լ, երեխեքին է՛լ ու էս ժողովրդին է՛լ փորձելու ես տալ Ալիևին»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքն ունի թիմ, ունի ծրագիր, ունի կամք, ունի վճռականություն։

«Մենք գիտենք՝ ինչ բեռի տակ ենք մտնում։ Մենք պատրաստ ենք այդ բեռը պատվով տանել հանուն ձեզ՝ Վայքի, Սյունիքի, Արցախի ու հայ ժողովրդի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․