Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ՝ երեկոյան հանրհավաքին մանրամասն կասեմ՝ ինչ նիստ ու ինչ օրակարգով, և հիմա հայտարարում եմ՝ դե տղա ե՞ն, թող գան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններից, իբր ընդդիմադիր պատգամավորները վախենում են գնալ ԱԺ և իրենց հարցեր ուղղել։
«Իրենք ով են, որ կանչեն՝ օրակարգ ձևավորեն․ մեր ձևակերպումն եղել է շատ հստակ, մենք ասել ենք, որ ժողովրդի կողմից ունենք մանդատ, պարտավոր ենք սպասարկել այդ մանդատը, բարձրացնել ժողովրդի խնդիրները, այսօր մեզ տված մանդատը պահանջում է, որ լինենք փողոցում և սպասարկենք այդ օրակարգը։ Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով»,-հայտարարեց նա։
Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով՝ ժողովրդի օրակարգով, ոչ թե իրենց կեղծ օրակարգով՝ նշեց Իշխան Սաղաթելյանը։
Իսկ ինչ վերաբերում է հարգելի կամ անհարգելի բացակայություններին, ասաց նա, անհարգելին իրենք են, որովհետև իրենք ժողովրդից կտրված են և այսօր մենք ենք իրենց բացակա դնում, ոչ թե իրենք։
«Ինչ վերաբերում է դուխին՝ մի հատ ԱԺ մոտով անցեք, տեսեք՝ ինչ է կատարվում․ մի քանի հազար զորք բերել, շարել են խորհրդարանի ներսը, դուրսը ու խոսում են համարձակությունից՝ իբր ընդդիմությունը վախենում է գալ․ մի հատ էդ զորքին հանեք էդտեղից՝ գալիս ենք, ու տեսնենք՝ ընդհանրապես ով իրավունք ունի համարձակությունից խոսելու, այնպես որ այդ մանկական թեմաների մեջ չարժե մտնել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մենք ոչ թե խուսափում ենք խորհրդարան գնալուց, նշեց նա, այլ հիմար օրակարգերի մաս կազմելուց, մենք գնանք կապիտուլյանտին հարցեր տանք ինչի՞ մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․