Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սելիմի ճանապարհը երեւի Հայաստանի անկախությունը ձեռք բերելուց հետո առաջինն էր, որ զրոյից կառուցվեց, կապեց Վայոց Ձորը Գեղարքունիքի հետ, որը նոր շունչ հաղորդեց, նոր կապեր ստեղծեց, շարժ ապահովեց: Հենց այդ տարիներին առաջին աջակցությունը եղավ գինեգործությանը: Նոր, փոքր գինեգործական ընկերություններ հիմնվեցին այստեղ, եւ այստեղից սկսվեց գինեգործության զարգացման նոր թափ Հայաստանում,-Վայքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դաշինքի առաջնորդը հիշեցրեց նաեւ, որ այդ տարիներին Հայաստանում ստեղծվեց առաջին կաթիլային ոռոգման համակարգը, ինչը կտրուկ բարձրացրեց գյուղատնտեսության ցուցանիշները: «Այդ տարիներին ձեր արտադրածի մթերման հարց չեք ունեցել: Ընդհանրապես, այդ տարիներին Հայաստանում գյուղարտադրանքի մթերման հարց երբեք չի եղել: Եւ չի եղել մի տարի, որ ձեռք չմեկնեին հողի հետ աշխատող մարդկանց՝ պարարտանյութի, սերմացուի ձեւով: Այս ամենը ընկալվում է որպես անցյալում ինչ-որ երեւույթներ, վստահեցնում եմ ձեզ, որ այդ պրակտիկան շարունակվելու է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ նախկինում հայաստանցին ընտրությունների գնում էր որպես հաղթած ժողովուրդ: «Բանավեճերը գնում էին հետեւյալի շուրջ՝ սա լա՞վ է, Թե՞ վատ է: Կոռուպցիան շա՞տ է, թե՞ քիչ: Բայց լինել-չլինելու հարց չի եղել, ես չեմ հիշում նման ընտրություններ»,-ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը: Մանրամասն՝ տեսանյութում: