Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի և Չինաստանի միջև քաղաքական ու ռազմական ոլորտում համագործակցության ակտիվ զարգացումը լուրջ մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար: Այս մասին հունիսի 7-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում:
Ստոլտենբերգի հարցազրույցը տպագրվել է «Չինաստանի և Ռուսաստանի դաշինքից Արևմուտքի համար նոր վտանգներ» վերնագրով:
«Վերջերս Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են ինտենսիվ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակներում: Սա նոր հարթություն է և լուրջ մարտահրավեր ՆԱՏՕ-ի համար: Արդյունքում՝ նոր վտանգներ են առաջանում»,- ասում է Ստոլտենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարի մտահոգությունները կապված են այն փաստի հետ, որ Մոսկվան և Պեկինը գնալով սկսում են համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային կազմակերպություններում որոշումների վերաբերյալ, օրինակ՝ ՄԱԿ-ում: ՆԱՏՕ-ն մտահոգված է նաև չին-ռուսական համատեղ զորավարժություններով:
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «հարմարվի ավելի ու ավելի մրցակցային գլոբալ անվտանգության համատեքստում»:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Ստոլտենբերգը Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում կայացած խորհրդաժողովում ասել էր, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ակտիվացնել իր ջանքերը`պատասխանելով Ռուսաստանի և Չինաստանի համաշխարհային մրցակցությանը: