Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը չի համարում Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը երկարաժամկետ քաղաքականության տարր:
Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերը մեկնաբանելով, Մեդվեդևը նշել է, որ այդ երկիրը Ռուսաստանի համար շատ կարևոր գործընկեր է, շատ մոտ է Ադրբեջանին, և «այդ գործոնը չի կարող անտեսվել»:
«Մենք նրանց հետ արդյունավետ երկխոսություն ունենք. մեր երկրի նախագահն այս թեմայի շուրջ անընդհատ շփվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ»,- ասել է նա:
Մեդվեդևը հիշեցրել է, որ ավելի վաղ «որոշվել էր ստեղծել ընդհանուր իրավիճակի հատուկ վերահսկման կենտրոն, որին կմասնակցեն Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք, և սա նույնպես ընդհանուր կայունացման տարր է»:
«Բայց ես դա չէի գնահատի որպես որևէ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ այստեղ չեմ կառուցի դավադրության տեսություններից մեկը: Մենք պարզապես պետք է հաշվի առնենք մեր տարածաշրջանում առկա իրողությունները: Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկվի Թուրքիայից գործընկերների հետ»,- ասել է Մեդվեդևը: