|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բերակամական խմբի պատվիրակությունը մարտի 8-ին ԱՄՆ պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Էլիզաբեթ Միլարդի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Միացյալ Նահանգների հետ գործընկերային, բարեկամական կապերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձ են կատարել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դատական իշխանության անկախության ապահովմանն ուղղված քայլերին և մի շարք այ հարցերի։ Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին, ընդգծվել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Քննարկվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր։