կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-05 12:56
Արցախ

Արցախի մի շարք բնակավայրերում զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ կտարվեն. Արցախի ԱԻՊԾ

Արցախի մի շարք բնակավայրերում զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ կտարվեն. Արցախի ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր՝ ապրիլի 5–ին, ռուս գործընկերների եւ «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորների հետ զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի եւ Ասկերան քաղաքների հարակից բնակավայրերում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որպես կանոն, հայտնաբերված ռազմամթերքն ըստ անհրաժեշտության կվնասազերծվի տեղում, կամ կտեղափոխվի անվտանգ վայր: