կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-21 17:27
Աշխարհ

ԱԷՄԳ-ն դեռևս չի ստացել Իրանի պարզաբանումը ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ

ԱԷՄԳ-ն դեռևս չի ստացել Իրանի պարզաբանումը ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ

Իրանը դեռևս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել գործակալությանը չներկայացված վայրում ուրանի մասնիկների հայտնաբերման վերաբերյալ: Այդ մասին. ըստ Yerkir.am-ի, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուցեի խոսքերին հղումով:

Ֆերուցեն նոյեմբերի 7-ին ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին տեղեկացրել էր, որ կազմակերպության ներկայացուցիչները մարդկային գործունեության արդյունք հանդիսացող՝ բնական ուրանի մասնիկներ են հայտնաբերել Իրանի այն օբյեկտում, որի մասին ավելի վաղ չէր հաղորդվել:

«Այդ պահից սկսած՝ մենք շարունակում ենք խորհրդատվություններն Իրանի հետ, բայց ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չենք ստացել, եւ հարցը շարունակում է մնալ չպարզաբանված: Գործակալության և Իրանի հանդիպումը հետագա քննարկման համար պլանավորված է հաջորդ շաբաթ Թեհրանում: Էական է, որ Իրանը համագործակցի գործակալության հետ՝ այդ հարցի արագ լուծման համար»,- շեշտել է Ֆերուցեն՝ ելույթ ունենալով ԱԷՄԳ կառավարիչների խորհրդում:

Նոյեմբերի 18-ին գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը կառավարիչների խորհրդին նաև տեղեկացրել էր, որ Իրանը գերազանցել է ծանր ջրի պաշարների՝ 130 տոննա սահմանաքանակը, որը սահմանվել էր միջուկային գործարքով: Նոյեմբերի 21-ին կայացած նիստում Ֆերուցեն հայտնել է, որ գործակալությունը կշարունակի կառավարիչների խորհրդին իրազեկել գործարքի շրջանակում Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին: