|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածում անվտանգության միջոցառումներ իրականացնելու, հարակից բնակավայրերի և նրանց բնակիչների նվազագույն պաշտպանությունն իրականացնելու փոխարեն իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից։
Իսկ թշնամին սահմանագծին շարունակում է ամրանալ, ապահովել առաջնագծի ենթակառուցվածքը, իսկ Հայաստանի իշխանության միակ հավաստիացումն այն է, որ այդ ամենը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածներում է՝ Քարվաճառի և Քաշաթաղի կողմից։
Այսօր Բերձորի հատվածում ադրբեջանական շարասյուններն աչքներիս առաջ բարձրանում էին Քաշաթաղի հյուսիսային հատվածներ, ենթադրելի է Սյունիքի հատվածի հետ հարակից ուղղությամբ։ Հիմնականում կենցաղի ապահովման միջոցներ էին։
Հասկանալի է, որ Ադրբեջանը սեզոնային առանձնահատկություններն օգտագործելով ամրանալու է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հարակից հատվածներում, ինչը ծայրահեղ դժվարացնելու է Ադրբեջանի հետ հնարավոր բանակցությունները և նրանց զորքերի՝ ելման կետեր վերադարձը»։