Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 22-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով հյուրին՝ Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ծառայությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և այդ գործընթացում կարևորելով այլ երկրների, մասնավորապես՝ Լիտվայի իրավապահների աջակցությունը, ընդգծեց փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների, միմյանց ձեռքբերումներին ծանոթանալու և դրանք կիրառելու անհրաժեշտությունը:
Էրիկաս Պետրիկասը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ փոխգործակցությունն ավանդական է ոչ միայն Լիտվայի ու Հայաստանի իրավապահների, այլև երկու ժողովուրդների համար, ինչը հետագա համագործակցության ընդլայնման երաշխիքներից է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այս տարվա սեպտեմբերի 4-ից 6-ը Լիտվայի ավտոմոբիլային ճանապարհային տնօրինության պատվիրակության՝ Հայաստան կատարվելիք այցի հետ կապված հարցեր, որի շրջանակներում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ նախատեսվում է Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում անցկացնել «Անվտանգ երթևեկություն» միջոցառումը: Միջոցառման ընթացքում դպրոցականներին կբաժանվեն ռեֆլեկտոր կապիչներով դպրոցական պայուսակներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող մի շարք այլ հարցեր ևս: