|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շարքում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների և ՀՅԴ Հայաստանի մարզային կառույցների կողմից շարունակվում է սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի 272 ընտանիքների տրամադրվեցին մեծաքանակ պարենամթերք, մաքրման, ախտահանիչ և այլ պարագաներ:
Ծրագիրն իրականացվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպության (ՀԱՍԿ) հանգանակած դրամական միջոցներով և փուլային եղանակով շարունակվելու է ՀՀ այլ մարզերում և շրջաններում։