Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 եւ արեւելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի եւ Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում եւ Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:
Երկրաշարժի հետեւանքով կա 5 զոհ եւ 120 վիրավոր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: