կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 10:59
Աշխարհ

Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակի սրման մասին

Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակի սրման մասին

Իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կրկին սրվել է: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնում:

«Տաջիկական կողմը հունիսի 4-ի գիշերը՝ ժամը մոտ 03։00-ի դրությամբ, սկսել է տեղակայել կոնտեյներ չսահմանված սահմանային գոտում՝ Օշի մարզի Չոն–Ալայան շրջանի Ունժու–Բուլակ տեղանքում՝ մինչև հազար մետր մուտքով Ղրղըզստանի Հանրապետության տարածք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ դրանից հետո իրավիճակը լարված է մնացել, տաջիկները լքել են կոնտեյները ու տեղափոխվել 600 մետր դրանից հեռու: Ըստ մամուլի ծառայության՝ «Տաջիկստանի կողմից կա ավտոմեքենաներով և թեթև զրահամեքենաներով զինծառայողների ծանրաբեռնվածություն»:

«Ղրղզական կողմը միջոցներ է ձեռնարկում կողմերի սահմանային ներկայացուցիչների մակարդակով իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, բայց Տաջիկստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչները չեն պատասխանում հեռախոսազանգերին»,- շեշտել են գերատեսչությունում:

«Տաջիկական կողմը, խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, թեժացրեց իրավիճակը և սրեց իրավիճակը Ղրղզստանի ու Տաջիկստանի պետական սահմանին, ինչը չի համապատասխանում բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին»,- ասել է Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչը ՌԻԱ «Նովոստի»-ին:

Ապրիլի 29-ին «Գոլովնոյ» ջրառի մոտ երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակիչների միջեւ հակամարտությունը վերաճել է զինված առճակատման: Սահմանապահների բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Ղրղըզստանի 36 քաղաքացի զոհվել էր, շուրջ երկու հարյուր մարդ՝ վիրավորվել: Տաջիկստանը հաղորդել է 19 զոհի ու 87 վիրավորի մասին: Ավերվել կամ այրվել է ավելի քան երեք հարյուր տուն և ենթակառուցվածքային օբյեկտներ: