կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 12:45
Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի երկարաժամկետ լուծումը. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նա, ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով հավատացյալներին, որոնք հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, ասել է. «Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածության բարձրացմանը»։

Միևնույն ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար ու հույս հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «երկխոսության և կողմերի բարի կամքի միջոցով կարելի է կայացնել երկարատև խաղաղ որոշում՝ ի շահ այդ ժողովուրդների»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.