|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանը 2016թ-ի ապրիլի 2-ին աննախադեպ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այս հարձակումը հանգեցրել է տասնյակ մահերի, այդ թվում և քաղաքացիական անձանց ու մի երեխայի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած բանաձևում:
Փաստաթղթում խորը մտահոգություն է հայտնվում 1994թ-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում հրադադարի վատթարագույն խախտման առնչությամբ և ցավակցություն է հայտնվում հակամարտության զոհերի կապակցությամբ:
Բասկերի երկրի խորհրդարանը ողջունել է 2016թ-ի ապրիլի 5-ի կրակի դադարեցման պայմանավորվածությունը և հույս հայտնել, որ այն կպահպանվի:
Կոչ է արվում նաև ստեղծել 2012թ-ից ի վեր Մինսկի խմբի կողմից առաջարկվող հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ, ինչպես նաև մերժել ուժի կիրառումը հակամարտության կարգավորման գործում:
«Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղը պետք է տեղ ունենա, ինչի վերաբերյալ արդեն համաձայնություն է հայտնել այս խորհրդարանը».- ասված է բանաձևում: