|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Փետրվարի 18-ի առավոտյան Դոնբասում մարտ է սկսվել ռուսական ջոկատների, նրանց աջակիցների և ուկրաինական զինված ուժերի միջև, ինչի հետևանքով ուկրաինացիները նշանակալի դիրքեր են կորցրել. հայտնում է Yerkir.am-ը՝ korrespondent.net-ի հղումով:
Դեպքերին անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Տեղի ունեցածը նա բնորոշել է որպես «զինյալների և շրջափակողների ցինիկ սադրանք»:
«Դեբալցևոյի ողբերգության 5-րդ տարելիցին զինյալներն ու շրջափակողները ցինիկ սադրանք ցուցադրեցին: Այսօր առավոտյան նրանք հարձակում են կազմակերպել Նովոտոշկովսկոյե, Օրեխովո, Կրիմսկոե, Խուտոր Վոլնիյ բնակավայրերի մոտակայքում գտնվող միացյալ ուժերի դիրքերի վրա: Կրակ է բացվել այնպիսի զենքերից, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով»,- պարզաբանել է նա՝ միևնույն ժամանակ շեշտելով նաև, որ երկրի զինված ուժերի ծառայակիցները պատասխան հարված են հասցրել հակառակորդին, բայց ուկրաինական կողմը կորուստներ ունի, իսկ ներկայումս մարտերը դադարել են:
«Սա ոչ միայն ցինիկ սադրանք է, որի նպատակն է նորոգել Դեբալցևոյի վերքը, որը երբեք ամբողջովին չի ապաքինվի, սա նաև փորձ է խափանել Դոնբասի խաղաղության գործընթացը, որը սկսել է առաջ շարժվել թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով»,- հավելել է երկրի ղեկավարը:
Ինչ վերաբերվում է պատերազմին վերջ տալու և միջազգային պայմանավորվածություններին հավատարմության ուղղությունը մնալուն՝ ապա Զելենսկին վստահեցրել է, որ այն անփոփոխ է մնալու:
Իր խոսքում նա նաև անդրադարձել է Ուկրաինական պետության հաստատակամության՝ նշելով, իրենք պատասխանելու են երկրի դեմ կատարված ցանկացած ռազմական ագրեսիայի:
Հավելվում է նաև, որ դեպքերի առնչությամբ այսօր Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի՝ հետագա անելիքները հասկանալու նպատակով: