|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակը» գրում է. «Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի ու ընկերների սպանությունը նորից ոտքի է հանել հանցաշխարհին: Մեր տեղեկություններով, տարբեր տեղերից այս օրերին Հայաստան են ժամանում քրեական հեղինակություններ, քանի որ կատարվածը հենց այնպես չի լուծվելու, եւ նետված ձեռնոցը պետք է վերցվի: Լյովիկի սպանությունից հետո նրա թիմը շարունակում է ամեն օր հավաքվել Երրորդ մասում գտնվող իրենց հավաքատեղիում, բայց սպասում են Լյովիկի հորեղբորորդու՝ ԱՄՆ-ում բնակվող օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի խոսքին: Ի դեպ, երեկ լուրեր հասան, որ Պզոն 1 շաբաթից Հայաստան է գալու, ինչն էլ ահուսարսափի մեջ է պահում Մհեր Սեդրակյանի շրջապատին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։