Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, թե մայիսի 11-12-ին Ադրբեջանի կողմից Վարդենիսի Սոթքի վրա հարձակման ժամանակ ԵՄ դիտորդները ներկա չեն եղել։
«Նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում։ Նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում են այն, ինչ տեսնում են։ Հայկական կողմն է առաջին հերթին պատասխանատու ԵՄ դիտորդների անվտանգության համար»,–ասել է Վիկտորինը։
Բա եթե եվրոպացի դիտորդները չեն լինելու ռազմական բախումների վայրում, ի՞նչն են արձանագրելու, ինչի՞ համար են եկել մեր երկիր ու քարոզում, թե Հայաստանի անվտանգության համար են գործուղված։ Ու այդ համատեքստում պարզվում է՝ ոչ թե իրենք են մեր անվտանգության համար գործում, այլ մենք ենք իրենց անվտանգությունը ապահովելու, իրենք էլ միլիոնավոր դոլարներ աշխատեն ու գնան»։