Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վահագն Մկրտչյանի գրառումն այն մասին, որ նույն կուսակցության պատգամավորի երկու այլ թեկնածուների (մարզպետի և առողջապահության նախարարի պաշտոնակատարի) օժանդակությամբ, հունիս ամսից 10-20%-ով բարձրացվել է Բժշկական կենտրոնի շուրջ 370 աշխատակցի աշխատավարձ։ Այս մասին տեղեկացնում է Ընտրությունների վերահսկման կոմիտեն։
«Ծանր բյուջետային տարվա կեսից աշխատավարձի նման կասկածելի բարձրացումը ընտրակաշառք լինել-չլինելու հարցը պատշաճ գնահատելու նպատակով Ընտրությունների վերահսկման կոմիտեի անունից կատարվել է պատգամավորական հարցում՝ հետևյալ հարցադրումներով.
1) ի՞նչ օժանդակություն են ցուցաբերել ՔՊ ցուցակով պատգամավորական թեկնածուներ մարզպետը և նախարարի պաշտոնակատարը.
2) ո՞րն է ֆինանսական օժանդակության աղբյուրը.
3) ինչո՞վ է պայմանավորված հունիս ամսից, այսինքն՝ բյուջետային տարվա կեսից աշխատավարձերի բարձրացումը՝ այն դեպքում, երբ բյուջեն սովորաբար հաստատվում է նախորդ տարվա վերջին և բոլոր ծախսային բաղադրիչներն արդեն իսկ տարին սկսվելուց հաստատված են լինում:
Ընթացքի մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»։