|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Սուրիկ Խաչատրանի որդին գործում ներգրավվել որպես վկա, եթե տուժողները պնդում են, որ Տիգրան Խաչատրյանի ծեծի հետևանքով է, որ տղաներից մեկը կորցրել է աչքը, ասաց. «Եթե գործում կան նման տվյալներ, բացի զուտ հրապարակված` այս կամ այն անձի կարծիքի հիման վրա եղածներից, ես վստահ եմ, որ քննության մարմինները համապատասխան կարգավիճակ կտան նրան: Այսինքն՝ եթե որևէ մեկն ասում է, որ սա նրան խփեց, կամ, հաստատ, նա է սրան վիրավորել, ապա ես համոզված եմ, որ նախաքննության մարմիններն այդ գնահատականները պետք է տան»:
Ըստ նրա` այս պահի դրությամբ՝ ինքը տեղյակ չէ քրեական գործի քննության ընթացին և թե ինչ ապացույցներ են ձեռք բերվել: «Բայց ենթադրում եմ, որ երկուշաբթի օրը ես կպահանջեմ գործը և դեռ կտեսնեմ, թե ով ինչ քննություն է արել, և արդյոք իրավական գնահատականներ տրվե՞լ են, թե՞ չեն տրվել: Քրեական գործը թող քննեն, քննչական կոմիտեն լավ ա քննում»,- ընդգծեց Կոստանյանը: