կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 08:15
Առանց Կատեգորիա

Արայիկ Հարությունյանն է որոշում, թե ով ինչ եւ երբ անի. «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանն է որոշում, թե ով ինչ եւ երբ անի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետնախարարի պաշտոնում իր սանիկ Արտակ Բեգլարյանին ներկայացնելիս Արայիկ Հարությունյանը երեկ երկար խոսել է նրա «մասնագիտական եւ մարդկային որակներից»։ Ասել է․ «Կասկած չի կարող լինել, որ պետնախարարի համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէր գտնել»։ Պետնախարարն է համակարգում 4 նախարարի գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի։

Միթե Արցախում ավելի ճկուն եւ աշխատունակ պաշտոնյաներ չկան՝ հարցրինք Արցախի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Ասաց՝ Արցախի նախագահն առաջնորդվում է նեղ անձնական շահով, նրան պետության շահը քիչ է հուզում․ «Եթե նկատել եք՝ ինքը նոր դեմքերի չի նշանակում, ռոտացիա է անում, որ նոր մարդ չմտնի պետական համակարգ, չտեսնի՝ ինչ են արել այս երկրի բյուջեի հետ, թե չէ կխելագարվի։ Իմացեք՝ Արցախում որեւէ պաշտոնյա ինքնուրույն որոշում չի ընդունում, Արայիկ Հարությունյանն է որոշում, թե ով ինչ եւ երբ պետք է անի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում