Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրերս գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել է Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել, որի նպատակը բողոքի ակցիաները կանգնեցնելն է։ Մի քանի հայտարարություն կանեին եւ Արցախով մտահոգ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ կդնեին, թե արցախցիներն են լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, որ ՀՀ իշխանությունն Արցախը չի հանձնելու եւ այլն։
Սակայն վերջին պահին որոշվել է՝ ոչ թե ԱԽ համատեղ նիստ անել, այլ մի խումբ արցախցիների հյուրընկալել ՀՀ կառավարությունում եւ Նիկոլ Փաշինյանի հետ «Արցախում իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների լուծման ուղիները» քննարկել, որին կմասնակցեն երկու «կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները», այդ թվում նաեւ՝ խարդախության համար մեղադրվող տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը։ Ու թեպետ Փաշինյանը փորձեց շարունակել իր սեւ գործը՝ Արցախի ապագայի մասին խոսելիս շեշտելով ոչ թե «ինքնորոշման իրավունքը», այլ «անվտանգությունը», սակայն Արայիկ Հարությունյանը, որքան էլ զարմանալի է, «խմբագրեց» Փաշինյանին՝ շեշտելով, որ «ինքնորոշման իրավունքից շեղվելու որեւէ ուղղություն չենք տեսնում»։
Արցախի քաղաքական շրջանակներում կարծում են, որ Արայիկ Հարությունյանը չնայած սերտ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ եւ ենթարկվում նրան, սակայն արդեն իրեն ռուսական մեծ պետության մաս է զգում եւ ավելի շատ իր խոսքն ու գործողությունները համաձայնեցնում է Կրեմլի, այլ ոչ թե Երեւանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում