|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վազգեն Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունում կայացած, ինտելեկտուալ և ազգային - քաղաքական գործիչներից մեկն է. այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե ինչու՞ անցնող 6 ամիսներին չկարողացան հեռացնել Նիկոլին, և արդյո՞ք մեղավորը Վազգեն Մանուկյանն է:
«Այն, որ այս չարիքի կառավարությունը իշխանություն է, բոլորս, այդ թվում նաև ևս, որպես Հայրենիքի փրկության շարժման համակարգող մեղքի բաժին ունեմ», - նշել է Ի. Սաղաթելյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, Հայրենիքի փրկության շարժման պայքարի ողջ ընթացքում վարչապետի աթոռը զբաղեցրած անձը չի կարողացել հանգիստ տեղաշարժվել:
«Այս իմատով մենք արել ենք առավելագույնը, անշուշտ վերջնական արդյունքի չենք հասել: Վազգեն Մանուկյանը մեր միասական թեկնածուն էր, կար դրա հիմնավորումը, թե ինչու: Վարչապետի թեկնածու էինք ընտրել մի անձի, որը հաջորդ ընտրություններին չպետք է առաջադրվեր: Մեկ տարի ժամկետով պետք է ստանձներ այդ ծանր պարտականությունը՝ երկրին բերելով կայունություն և երկիրը տաներ ընտրությունների»,- ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում: