Հայրենիքի փրկության շարժումը ակցիա է կազմակերպել Ազգային Ժողովի շենքի դիմաց։
Շարժումը ակցիա է անում Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ:
Հիշեցնենք, որ շարժումը երեկ հայտարարություն էր տարածել և փաստում էր, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը: Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել, որի օրակարգում նույնպես ընդգրված են հակապետական օրինագծեր:
Ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։